Ամեն օր ավելի է հաստատվում այն փաստը, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին այы ամառ կվերադառնա կատալոնական «Բարսելոնա»։ Կատալոնական մամուլը հերթական փաստն է բացահայտել, որով երևում է՝ Մեսսին իրեն դեռ համարում է «Բարսելոնայի» մաս։
Լրագրող Լայա Պրադեսը պարզել է Մեսսիի ու Չավիի նամակագրության մանրամասները։ Երկու նախկին խաղընկերները միասին քննարկում են կատալոնական թիմի խաղերը, հաղթանակները, ձախողումները։ Շփումներում Մեսսին հաճախ օգտագործում է «մենք հաղթել ենք», «մենք կարող ենք այսպես անել»։
Հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները՝ Մեսսին «ՊՍԺ»-ի հետ պայմանագիրը չի երկարաձգի, որն ավարտվում է այս ամառ։ Ամենից շատ Մեսսին ուզում է վերադառնալ հարազատ «Բարսելոնա», միակ խնդիրները կարող են լինել ֆինանսական սահմանափակումները
Փարիզյան ակումբն էլ իր հերթին փորձելու է ամեն ինչ անել աշխարհի նորընծա չեմպիոնին իր թիմում պահելու համար։
Մեսսիի ծառայություններով հետաքրքրվում են նաև Սաուդյան Արաբիայից և պատրաստ են արգենտինացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։