Սպերցյանն ամռանը կհեռանա Կրասնոդարից

РБ Спорт-ի փոխանցմամբ՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կլքի ներկայիս թիմը և կարիերան կշարունակի մեկ այլ առաջնությունում։
Ավելի վաղ РБ Спорт-ը հայտնել էր, որ Սպերցյանը մտադիր է տեղափոխվել Իսպանիայի կամ Իտալիայի ակումբներից մեկը։ Աղբյուրի նոր տվյալների համաձայն՝ այժմ այն գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, առաջնահերթորեն շփվում է Ա Սերիայի և Բունդեսլիգայի ակումբների հետ։ Սպերցյանի տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 15 միլիոն եվրո:

«Էդուարդը ամռանը կլքի Կրասնոդարը։ Նրա տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն կա Գերմանիայից և Իտալիայից։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, նա կգնա իտալական կամ գերմանական ակումբներից մեկը»,- ​​ասել է РБ Спорт-ի աղբյուրը։
22-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» ֆուտբոլի ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդը ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: