Սպալետին Գվարդիոլայի մասին խոսելիս ոտքի է կանգնել

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Ես շատ բան սովորեցի այս մասնագետից։ Նրան կարելի է համեմատել ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչների հետ։ Բացի նրանից, ես հետևում եմ նաև Յուրգեն Կլոպի և Ռոբերտո դե Զերբիի աշխատանքին։

Հուսով եմ, որ կարող եմ Պեպի հետ մեկ բաժակ սուրճի խմել ու զրուցել: Մենք շատ բան կքննարկեինք և դա շատ զիլ կլիներ», – մեջբերում է իտալացի մասնագետին Football Italia-նՀիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երեկ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ Գվարդիոլայի թիմը սեփական հարկի տակ հաղթեց 3-0 հաշվով։