Սադիո Մանեն պարտությունից հետո ապտակել է թիմակցին

Մյունխենի «Բավարիայի» որոշ խաղացողներ բախում են ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ երեկ՝ ապրիլի 11-ին կայացած առաջին խաղում (0:3) ջախջախիչ պարտությունից հետո։ Մյունխենցիների հարձակվող Սադիո Մանեն եզրափակիչ սուլիչից հետո հարձակվել է իր թիմակից Լերոյ Սանեի վրա, հայտնում է գերմանական Bild թերթի կայքը։

Վիճաբանությունը սկսվեց խաղադաշտում՝ հանդիպման 83-րդ րոպեին, երբ գնդակով ընթացող Սանեն սխալ փոխանցում կատարեց Մանեի ուղղությամբ:

Արդեն հանդերձարանում Մանեն շարունակել է դժգոհել թիմակցից և ի վերջո ապտակել գերմանացի ֆուտբոլիստին: «Բավարիան» առայժմ չի մեկնաբանում տեղեկությունը: