Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խոսել է Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իգոր Կորնեևը կարծում է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին անհրաժեշտ է Եվրոպա տեղափոխվել միայն այն դեպքում, եթե նա կանոնավոր խաղային պրակտիկա ունենա նոր թիմում։
Սպերցյանը 22 տարեկան է և Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2021 թվականի մարտի 31-ին։ Կիսապաշտպանն ազգային հավաքականում անցկացրել է 13 հանդիպում՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Ավելի վաղ Metaratings-ն հայտնել էր, որ գերմանական «Բայեր», «Ֆրայբուրգ» և «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբները ակտիվորեն հետևում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ելույթներին։ Հաղորդվում էր նաև «Ինտերի» հետաքրքրության մասին։
«Սպերցյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, և ես չեմ զարմանում, որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա թոփ թիմերից։ Եթե ​​նա ցանկանում է հետագայում զարգանալ, պետք է մարզական առումով այնպիսի նախագիծ ընտրի, որտեղ կխաղա հիմնական կազմում: Եթե նա նոր թիմում չի խաղա մեկնարկային կազմում​​, ապա ես նրան խորհուրդ կտամ ևս մեկ մրցաշրջան մնալ «Կրասնոդարում»,- ասել է Կորնեևը Матч ТВ-ին: