«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը երեկ կայացած Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում (3-0) դարձել է գոլի հեղինակ։
Այս գոլը Հոլանդի համար 45-րդն էր այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում, ինչը բոլոր ժամանակների ռեկորդն է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող խաղացողների շրջանում։ Այդ ռեկորդը նախկինում պատկանում էր Մոհամեդ Սալահին և Ռուդ վան Նիստելրոյին՝ 44 գոլ։
Էրլինգ Հոլանդը նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ 11 գոլով։
Նա նաև 30 գոլով գլխավորում էԱնգլիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ 22-ամյա խաղացողը ևս չորս գոլ է խփել Անգլիայի գավաթում և Լիգայի գավաթում: