Գվարդիոլայի թիմը խոշոր հաշվով հաղթեց Բավարիային (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ 3.0 հաշվով հաղթեց գերմանական «Բավարիային»:
Առաջին խաղակեսում մանչեսթերյան թիմին առաջ մղեց Ռոդրին՝ հեռահար հարվածով գրավելով Ռոդրիի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում ավելի բաց ֆուտբոլ ընթացավ: Մեկնարկային րոպեներից երկու թիմերն էլ ունեին դարպասը գրավելու հնարավորություններ: 70-րդ րոպեին Հոլանդի փոխանցումից հետո Բեռնարդու Սիլվան գլխի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 77-րդ րոպեին Հոլանդը հաշիվը դարձրեց 3:0:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ Մյունխենում։