Ռեալը ցանկանում է ձեռք բերել Բարսելոնայի սանին

Ինչպես հայտնում է Relevo-ն՝ Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել գերմանական «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ Դանի Օլմոն «Բարսելոնայի» սան է և 2007-2014-ին խաղացել է կատալոնական ակումբի երիտասարդական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը «Լայպիցիգի» կազմում 23 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 6 ասիստ: