Ռանոսը գոլը տոնելու ժամանակ աջակցել է ծանր վնասվածք ստացած խաղընկերոջը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Բավարիա-2»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, գրավելով «Վակերի» դարպասը Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 31-րդ տուրի խաղում (3-1), աջակցել է իր թիմակից, խորվաթ պաշտպան Գաբրիել Մարուշիչին, որն ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից:
19-ամյա հարձակվողը գոլը տոնելու ժամանակ պարզել է Մարուշիչի՝ 5 համարի խաղաշապիկը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում գոլ խփեց չորրորդ խաղում անընդմեջ։