«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, որ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Ժիրոնայի» հետ հանդիպման (0-0) ժամանակ թիմի երկրպագուները վանկարկել են Լիոնել Մեսսիի անունը։
«Երկրպագուները բարձր են գնահատում մեր ներկայիս դիրքը առաջնությունում, բայց մենք բաց թողեցինք գավաթը հաղթելու հնարավորությունը։ Լեոյի հնարավոր վերադարձը հույս է ներշնչում: Արդեն երկրորդ խաղն է, ինչ երկրպագուները վանկարկում են նրա անունը։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Մենք կենտրոնացած ենք այս մրցաշրջանի վրա։ Մենք պետք է հաղթենք Լա Լիգան»,- մեջբերում է Չավիին Goal-ը։