Լևանդովսկին խոսել է Մեսսիի՝ Բարսելոնա հնարավոր վերադարձի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «ՊՍԺ»-ի հարձակվող Լեո Մեսսիի՝Բարսելոնա հնարավոր վերադարձի մասին․ «Մեսսին պատկանում է «Բարսելոնային», և եթե նա վերադառնա, դա իսկապես մեծ իրադարձություն կլինի։ Մենք՝ բոլորս գիտենք, որ Մեսսիի տեղն այստեղ է, ես չգիտեմ՝ ինչ կլինի, բայց հուսով եմ՝ եկող տարի մենք միասին կխաղանք»։
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» փորձում է ամառային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ աշխարհի նորընծա չեմպիոն Մեսսիին վերադարձնել հարազատ ակումբ։