Ֆանատները Ռոնալդուին ճանապարհել են՝ «Մեսսի» վանկարկելով (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի 23-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվել է «Ալ Ֆեյհային» եւ բավարարվել է 0:0 հաշվով ոչ ոքի արդյունքով։ 18 գոլային պահերից ոչ մեկը իրացնել հյուրերին չի հաջողվել։ Մի քանի լավ հնարավորություն է ունեցել նաեւ «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որին երկրպագուները ճանապարհել են հանդերձարան «Մեսի» վանկարկումներով։

«Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալ Իթիհադից» հետ է 3 միավոր։ «Ալ Ֆեյհան» 11-րդն է՝ 25 միավոր։