Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի 28-րդ տուրի արտագնա խաղում «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ հաղթանակից (2-1) հետո խոսել է երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին» շրջանցելու հնարավորության մասին:
«Այժմ մտածում եմ միայն հաջորդ հանդիպման մասին: Բայց նախ՝ Թուրքիայում բարեգործական հանդիպում կանցկացնենք՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Մեզ աջակցություն է պետք։ Թիմը պայքարելու է մինչև վերջ, իսկ հետո կտեսնենք։ Առջևում ևս 10 տուր կա»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 28-րդ տուրում տանը 2-3 հաշվով զիջել էր «Վիլյառեալին»: «Ռեալը» 59 միավորով երկրորդն է, «Աթլետիկոն»՝ 57 միավորով երրորդը: Առաջատար կատալոնական «Բարսելոնան» ունի 71 միավոր: