Ռոնալդուն խաղից հետո վիճել է մրցակցի ֆուտբոլիստի հետ

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը՝«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Ֆեյհայի» դեմ Սաուդյան Արաբիայի 23-րդ տուրի արտագնա հանդիպումից հետո վիճել է մրցակցի ֆուտբոլիստներից մեկի հետ։

Հանդիպման ավարտից անմիջապես հետո «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մրցակցի կիսապաշտպան Ալի Ալ-Զականին ասել է՝ «Դու չես ուզում խաղալ»։ Դրանից հետո 38-ամյա ֆուտբոլիստը հեռացել է խաղադաշտից, իսկ երկու թիմերի մյուս խաղացողները բախվել են միմյանց:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով: «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է, «Ալ Ֆեյհան» մեկ խաղ պակաս է անցկացրել և 25 միավորով 11-րդն է: