Արգենտինայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ռոդրիգո դե Պոլը, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», կարող է ուժերը փորձել մեկ այլ առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին կարիերան Անգլիայում և Իտալիայում շարունակելու տարբերակներ ունի։
Նրանով հետաքրքրված են «Լիվերպուլը», Թուրինի «Յուվենտուսը» և Միլանի «Ինտերը»:
Միաժամանակ, «ներքնակները» չեն նախատեսում մոտ ժամանակներս վաճառել 28-ամյա կիսապաշտպանին։