Այսօր Լա լիգայի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» կմրցի «Ժիրոնայի» դեմ։ Հաղթանակի դեպքում Չավիի թիմը 15 միավորի առավելության կհասնի 2-րդ տեղում ընթացող «Ռեալ Մադրիդ»-ից և ևս մեկ քայլով կմոտենա չեմպիոնությանը։
Այս առաջնությունում կապտանռնագույնները կարող են միանգամից 4 ռեկորդ սահմանել։
Ամենաշատ միավորներ հավաքած թիմը․ «Բարսելոնան» կարող է դառնալ առաջին եվրոպական ակումբը, որը կհավաքի 38 խաղում ամենաշատ միավորները։ Մնացած խաղերում հաղթանակի դեպքում կատալոնացիները կհավաքեն 104 միավոր՝ գերազանցելոց Թուրինի «Յուվենտուսի» ռեկորդը, որը հավաքել է 102 միավոր։
Ամենաքիչ գոլեր բաց թողած թիմը․ Այս առաջնությունում կապտանռնագույնները բաց են թողել ընդամենը 9 գնդակ։ Չավիի թիմը կարող է այս ցուցանիշով էլ ռեկորդ սահմանել, եթե մնացած խաղերում բաց թողնված գոլերի թիվը չգերազանցի 14-ը։ Նախորդ ռեկորդը պատկանում է լոնդոնյան «Չելսիին», որը 2004/05 թվականներին բաց է թողել 15 գնդակ։
Ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած թիմը․ «Բարսելոնան» կարող է գերազանցել «Դեպորտիվոյի» (26 չոր հանդիպում առաջնությունում) ռեկորդը։ Տեր-Շտեգենն արդեն անցկացրել է 20 «չոր» հանդիպում։ Գերմանացուն մնացել է անցկացնել ընդամենը 8 խաղ։
Ամենաշատ հաղթանակներ գրանցած թիմըը․ Կատալոնական ակումբը կարող է գերազանցել «Յուվենտուսի» ռեկորդը (31 խաղ)՝ այս մրցաշրջանում գրանցելով 33 հաղթանակ։