30-րդ տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ (2:2): Թիմն այս պահին 29 խաղում 44 միավորով 8-րդ տեղում է։ Աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 29 միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Սա նշանակում է, որ «Լիվերպուլը» չի կարողանա կրճատել տարբերությունը «Արսենալի» հետ նույնիսկ եթե հաղթի մնացած 9 հանդիպումներում։
Այս խաղում հերթական անգամ իր արձագանքով աչքի է ընկել մերսիսադյան ակումբի գլխավոր մարզիչը։
Երբ հաշիվը 1։2 է եղել, «Լիվերպուլը» վաստակել է 11 մետրանոցի իրավունք։ Նշակետին է մոտեցել «Լիվերպուլի» հարձակվող Սալլահը և վրիպել նշակետից։
Դրվագին թիկունքով է կանգնած եղել Յուրգեն Կլոպը, ով վստահ է եղել, որ Սալլահը չի վրիպի նշակետից, մինչդեռ եգիպտացու հարվածը շեղ է եղել։