Ալեքս Բաենաn Վալվերդեի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն

«Վիլյառեալի» խաղացող Ալեքս Բաենան ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի դեմ։ Այս մասին հայտնում է «Վիլյառեալի» մամուլի ծառայությունը։
Լա Լիգայի 28-րդ տուրի խաղից հետո, որում «Ռեալը» պարտվել է 1:2 հաշվով, Վալվերդեն ավտոկայանատեղիում սպասել է Բաենային և հարվածել է նրա դեմքին, երբ նա շարժվելիս է եղել դեպի ակումբային ավտոբուս։

Ենթադրվում է, որ Բաենան դա հրահրել է ավելի վաղ արված անձնական վիրավորանքներով։ Հունվարին Իսպանիայի գավաթի շրջանակում թիմերի միջև կայացած խաղում Բաենան իբր ասել է Վալվերդեին. «Լացի՛ր, որովհետև քո որդին չի ծնվի»:
Ուրուգվայցու կինն ավելի վաղ քիչ է մնացել կորցնի երեխային. հղիության ընթացքում բժիշկները հույս չեն տվել, որ տղան ապրի, բայց ի վերջո ամեն ինչ բարեհաջող է անցել և երեխան փրկվել է: