Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

ՊՍԺ-ն ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Նիցային» 2-0 հաշվով:

Հանդիպման առաջին գոլը խփեց Լիոնել Մեսսին։ Այս գոլը Մեսսիի համար 702-րդն էր եվրոպական ակումբների կազմում (672՝ «Բարսելոնայի», 30՝ ՊՍԺ-ի), որը լավագույն արդյունքն է Եվրոպայում։

Այս ցուցանիշով Մեսսին առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից, ով ունի 701 գոլ եվրոպական ակումբների կազմում (450՝ «Ռեալի», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101՝ «Յուվենտուսի», 5՝ «Սպորտինգի» կազմում։

Ընդ որում, Մեսսին եվրոպական ակումբների կազմում 105 հանդիպում ավելի քիչ է անցկացրել, քան Ռոնալդուն։