Մբապեն չի ուզում, որ Մեսսին հեռանա ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում, որ Լիոնել Մեսսին հեռանա թիմից։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Մեսսիի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիների ղեկավարությունը 35-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը երկարաձգելու հույսեր նույնպես պահպանում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Մեսսիի հետ՝ խաղացողին կատալոնական ակումբ վերադարձնելու համար։