Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» ընդունել էր «Վիլյառեալին» և ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ պարտվելով 2-3 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» 47 միավորով 5-րդ տեղում է։
«Դեղին սուզանավի» ֆուտբոլիստները իրենց հաղթանակը նշել են «Ռեալի» ոճով։
Հիշեցնենք՝ արքայական ակումբը «Բարսելոնայի» դեմ հաղթանակից հետո իսկական տոնախմբություն էր կազմակերպել հանդերձարանում, նույնն արել են «Վիլյառեալի» խաղացողները։