Բարսելոնան այս ամառ կարող է բաժանվել երեք խաղացողներից

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ «Բարսելոնան» այս ամառ կարող է բաժանվել մի քանի խաղացողներից, որոնք հանդես են գալիս հարձակման գծում։
Բանն այն է, որ ամռանը նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու համար պետք է մի քանի ֆուտբոլիստներից նաև բաժանվի։ Ակումբի նախագծին չվնասելու համար «Բարսելոնան» կփորձի վաճառել նրանց, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում։ «Բարսելոնան» պատրաստ է լսել Անսու Ֆատիի, Ռաֆինյայի և Ֆերան Տորեսի վերաբերյալ առաջարկները։
Այս երեքից ամենայն հավանականությամբ կհեռանան երիտասարդ Ֆատին, ում հայրն օրերս բավականին կտրուկ էր արտահայտվել կատալոնական ակումբի ղեկավարության հասցեին, ինչպես նաև հարձակվողը բավարար խաղաժամանակ չի ստանում։
Ֆերան Տորրեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի ակումբներ (օրինակ՝ «Ինտերը» և «Ատլետիկոն»)։ Նրանք պատրաստ են Տորեսին վարձավճարով վերցնել կամ ներառել խաղացողների փոխանակման գործարքում։ «Բարսելոնան» կքննարկի բոլոր առաջարկները:

Իսկ Ռաֆինյան իրեն գերազանց է դրսևորում Դեմբելեի բացակայության պայմաններում։ Նրանով հետաքրքրվում էր անգլիական մի քանի գրանդեր։
Օրինակ՝ «Չելսին» ցանկանում էր ձեռք բերել բրազիլացուն դեռ նախորդ ամառ: «Բարսան» լավ հասկանում է, որ պետք է ամռանը խաղացողներ վաճառի նոր ձեռքբերումների համար և Ռաֆինյան այդ առումով կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել: