ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է ֆուտբոլիստների հետ թիմում առկա խնդիրների ֆոնին: Նա «Նիցայի» հետ խաղից առաջ ներկա է գտնվել փարիզեցիների մարզմանը։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարը մարզումների ընթացքը քննարկել է գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ՝ իր աջակցությունը ցույց տալու համար։ Բացի այդ, Ալ-Խելաիֆին հավաքել է բոլոր խաղացողներին՝ նրանց քաջալրելու և հիշեցնելու, որ նրանք պետք է պայքարեն ակումբի համար։
ՊՍԺ-ն այս պահին 66 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Թիմը պարտվել է Լիգա 1-ի վերջին երկու հանդիպումներում: Հաջորդ տուրում ՊՍԺ-ն կհանդիպի «Նիցայի» հետ: Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: