Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Անժե» ակումբի նախագահ Սաիդ Շաբանը ձերբակալվել է, հայտնում է Le Parisien-ը:
Շաբանը կասկածվում է տարատեսակ ֆինանսական զեղծարարությունների համար: Տեղեկություն կա, որ նա փաստաթղթեր է կեղծել տրանսֆերներ կատարելու ընթացքում:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում «Անժեն» 41 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է և 15 միավոր զիջում է վտանգավոր գոտուն ամենամոտ «Ստրասբուրգին»:
30-րդ տուրում «Անժեն» կընդունի «Լիլին»: Հանդիպումը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին: