«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակել է, որ իրեն լավ սանրվածքի պատճառով չէ, որ երբեք չեն հեռացրել թիմերից։
«Ես ձեզ մի գաղտնիք կասեմ՝ մենք հաղթում ենք հանդիպումները։ Եթե չհաղթեինք, ինձ կհեռացնեին. Դա նրանից չէ, որ իմ սանրվածքն ավելի լավն է, քան մյուսներինը: Նրանք ինձ չեն հեռացնում, քանի որ մենք հաղթում ենք շատ հանդիպումներում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրն անգլիական թիմի հետ նախատեսված է 2025 թվականը։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Թիմը 28 հանդիպումներից հետո 64 միավոր է վաստակել՝ առաջատար «Արսենալից» հետ մնալով 8 միավորով։ Միաժամանակ «զինագործները» մեկ հանդիպում ավելի են անցկացրել։