Աշխարհի նորընծա չեմպիոնները՝ Արգենտինայի հավաքականը հայրենիքում ընկերական հանդիպումներ անցկացրեց՝ այդկերպ հնարավորություն տալով երկրպագուներին վայելել այդքան բաղձալի չեմպիոնությունը։
Իհարկե բառերով նկարագրելու չէ՝ ինչ է կատարվում Արգենտինայում այս ժամանակահատվածում և ինչպես են բոլոր արգենտինացիները (և ոչ միայն) երազում լուսանկարվել Լիոնել Մեսսիի հետ։
Այսպիսով՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ընկերական խաղից հետո երկրպագուներից մեկը փորձել է լուսանկարվել Մեսսիի հետ, սակայն այնքան է հուզված եղել, որ լուսանկարելու փոխարեն սկսել է տեսանկարահանել, որը բավականին լավ է ստացվել։
Հատկանշական է Մեսսիի պահվածքը, ով համբերատար սպասել է, մինչև աղջիկը լուսանկարվի իր հետ։