Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» 1/2 եզրափակիչի առաջին փուլի խաղում «Կրասնոդարը» հաղթեց «Ռոստովին» (հիմնական ժամանակում՝ 1-1, 11 մետրանոցներով՝ 5-3):
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը՝ փոխարինման դուրս գալով 28-րդ րոպեին։ Սպերցյանը և Բայրամյանը հետխաղյա 11մ հարվածաշարում վստահ իրացրեցին իրենց հարվածները։
Այսպիսով, կրասնոդարյան ակումբը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» կիսաեզրափակչի երկրորդ փուլ։ Մրցաշարի հաջորդ փուլում «Կրասնոդարի» մրցակիցը կլինի կա՛մ «Սպարտակը», կա՛մ «Կռիլյա Սովետովը»։23 րոպեին Էդուարդ Սպերցյանը Սերգեյ Պեսյակովի կոպիտ սխալից հետո առաջ մղեց տանտերերին հաշվի մեջ։ Հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը 54-րդ րոպեին, երբ դիպուկ հարված կատարեց Ռոման Տուգարյովը։
Հետագայում գոլեր չգրանցվեցին, և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ամեն ինչ որոշվեց Դանիլա Պրոխինի վրիպումով։