Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը։ Այսօր մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան խաղում հանդիպեցին «Բարսելոնան» և «Ռեալը»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր կատալոնացիների՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Այսօր մադրդիցիները Բարսելոնայում կայացած խաղում հաղթեցին 4-0 հաշվով։ Հյուրերի կազմում նախ աչքի ընկավ Վինիսիուսը, ապա իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց Բենզեման։
Եզրափակչում մադրիդյան գրանդը կհանդիպի «Օսասունայի» հետ։