Ո՞վ է Վինիսիուսի գեղեցկուհի ընկերուհին․ նա ֆուտբոլիստից մեծ է 5 տարով (լուսանկարներ)

«Կամպ Նոու»-ում հրաշալի հանդիպում անցկացնելուց հետո «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսին տանը սպասում է գեղեցկուհի ընկերուհին։ Մարիա Ջուլիա Մազալին Բրազիլիայից է, գեղեցկուհին սոցցանցերում ունի միլիոնից ավել հետևորդներ։

Իր հայրենիքում նա հայտնի է դարձել՝ մասնակցելով De Férias com o Ex ռեալիթի շոուին։


Գեղեցկուհու ու Վինիսիուսի հարաբերությունները հանրայնացվել են 2019 թվականին՝ չնայած մինչ այդ բրազիլացի ֆուտբոլիստը հերքել է լուրերը։


Զույգը հանդիպում է արդեն 4 տարի, բայց ամուսնության մասին խոսք գնալ դեռ չի կարող։ 22-ամյա Վինիսիուսից աղջիկը մեծ է հինգ տարով։