Ո՞վ է կազմակերպել «Կամպ Նոու»-ում Մեսսիի անվան վանկարկումը

Իսպանիայի արքայի գավաթի «Բարսելոնա-Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպման 10-րդ րոպեին «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա գտնվող տասնյակ հազարավոր երկրպագուներ վանկարկել են «ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի անունը։
Ինչպես հաղորդում է El Chiringuito-ի թղթակիցը՝ այդ ամենը կազմակերպել է «Բարսելոնայի» ղեկավար կազմը։

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ նման վանկարկումներ կարող են կազմակերպել նաև ընդդեմ «Լա լիգա»-ի ու ՈՒԵՖԱ-ի նախագահների։