«Բարսելոնան» հնարավոր է պատժվի․ ի՞նչ է տեղի ունեցել «Ռեալի» դեմ խաղում

«Բարսելոնայի» երկրպագուները տարատեսակ առարկաներ են նետել խաղադաշտ՝ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղի (0-4) ժամանակ, որը տեղի է ունեցել Spotify Camp Nou մարզադաշտում, հայտնում է Marca-ն։
Կատալոնական ակումբի երկրպագուները հանդիպման 70-րդ րոպեից սկսել են կրակայրիչներ, մետաղադրամներ և ջրի շշեր նետել խաղադաշտ։

«Երկրպագուների կողմից մի քանի կրակայրիչներ նետվեցին «Ռեալի» դարպասի մոտ՝ առանց որևէ խաղացողի հարվածելու: Այդ կապակցությամբ խաղը դադարեցվեց մի քանի րոպեով, որպեսզի մարզադաշտում հայտարարվի այդ գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Բարսայի երկրպագուները կրակայրիչներ, մետաղադրամներ և շշեր են նետել խոտածածկ՝ Ռեալի դեմ խաղի վերջում։

Կատալոնական ակումբի երկրպագուները հանդիպման 70-րդ րոպեից սկսել են կրակայրիչներ, մետաղադրամներ և ջրի շշեր նետել խաղադաշտ։

«Երկրպագուների կողմից մի քանի կրակայրիչներ նետվեցին «Ռեալի» դարպասի մոտ՝ առանց որևէ խաղացողի հարվածելու: Այդ կապակցությամբ խաղը դադարեցվեց մի քանի րոպեով, որպեսզի մարզադաշտում հայտարարվի այդ գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Առարկաներից մեկն անգամ դիպչել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահին [Կուրտուային], սակայն նրան ոչ մի վնաս չի պատճառել։ Խաղացողը կարողացել է առանց որևէ խնդրի շարունակել խաղը»,- ասվում է հանդիպման գլխավոր մրցավարի արձանագրության մեջ: