Անչելոտին խոսել է իր թիմի գերվստահ հաղթանակի մասին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը (4-0) «Կամպ Նոու» մարզադաշտում։

Մադրիդցիները դուրս եկան Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ Վինիսիուս Ժունիորի գոլի և Կարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։ Ֆրանսիացին երեք գոլերն էլ խփեց ընդմիջումից հետո։

«Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք, այլապես այս մարզադաշտում հնարավոր չէր լինի հաղթել 4-0 հաշվով:
Առաջին խաղակեսի ընթացքին մենք ճիշտ արձագանքեցինք՝ կարողացանք գոլ խփել։ Առաջին գոլը միշտ փոխում է խաղը։ Նման հանդիպումներում չափազանց կարևոր է խաղացողների փորձն ու անհատական ​​խաղամակարդակը։

Փետրվարին կատակում էի, որ դուրս ենք գալու եզրափակիչ։ Մենք պահպանեցինք նույն մոտեցումը, ինչ Լա լիգայի խաղում, բայց ես փոխեցի Ռոդրիգոյի պարտականությունները։ Արդյունքը հաճախ որոշվում է մանր նյուանսներով. այսօր ամեն ինչ որոշեց առաջին գոլը:

Ես փորձեցի համատեղել Ռոդրիգոյի, Վինիսիուսի և Վալվերդեի էներգիան Կրոսի և Մոդրիչի փորձի հետ․ տպավորի՜չ ստացվեց…»,- ասել է Անչելոտին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: