Ռոնալդուի թիմը ջախջախեց մրցակցին․ պորտուգալացին դուբլ ձևակերպեց (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրում «Ալ Ադալհը» հյուրընկալել էր «Ալ Նասրին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 5-0 հաշվով։
«Ալ Նասրի» աստղային խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում աչքի ընկավ երկու գոլով։ Պորտուգալացին նախ 40-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը, այնուհետև հանդիպման 66-րդ րոպերին դուբլ ձևակերպեց։ Ընթացիկ մրցաշրջանում «Ալ Նասրը» 22 հանդիպումից հետո 52 միավորով երկրորդն է առաջնությունում՝ մեկ միավորով զիջելով «Ալ Իտիհադին»: