«Տոտենհեմի» և ՊՍԺ-ի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է գլխավորել «Ռեալը», եթե նման առաջարկ ստանա։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ Պոչետինոն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր մարզչի առաջնահերթ թեկնածուն, եթե ակումբի ղեկավարությունը որոշի հեռացնել ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիին։
Դա կարող է տեղի ունենալ, եթե իտալացին մադրիդյան թիմի հետ մրցաշրջանի վերջում ոչ մի տիտղոս չնվաճի։
Պոչետինոն անցած ամառվանից առանց աշխատանքի է։ Արգենտինացին ավելի վաղ գլխավորել է ֆրանսիական ՊՍԺ-ն, որի կազմում նախկինում հանդես է եկել նաև որպես ֆուտբոլիստ։