Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել թիմը։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, մադրիդցիների ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել իտալացի մասնագետին, եթե թիմը չհաղթի Իսպանիայի գավաթն և Չեմպիոնների Լիգան։
Նշենք, որ մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականին։