Ինչպես է «Բարսելոնա-Ռեալ Մադրիդ» խաղի ժամանակ «Կամպ Նոու»-ն վանկարկում Մեսսիի անունը (տեսանյութ)

Իսպանիայի արքայի գավաթի «Բարսելոնա-Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպման 10-րդ րոպեին «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա գտնվող տասնյակ հազարավոր երկրպագուներ վանկարկել են «ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի անունը։
Նշենք՝ մամուլը գրում է, որ Մեսսին հնարավոր է այս ամառ տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնա հարազատ կատալոնական ակումբ։ Աշխարհի նորընծա չեմպիոնի ու փարիզյան ակումբի երկրպագուների միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն։ «ՊՍԺ»-ի ուլտրասը վերջին խաղերին սուլում է արգենտինացուն, մինչդեռ «Կամպ Նոու»-ն սրտաբաց սպասում է իր բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։