Բավարիայի սենսացիոն պարտությունը գավաթային խաղում (տեսանյութ)

Soccer Football - DFB Cup - Quarter Final - Bayern Munich v SC Freiburg - Allianz Arena, Munich, Germany - April 4, 2023 SC Freiburg's Lucas Hoeler celebrates scoring their second goal to win the match REUTERS/Angelika Warmuth

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Բավարիան» պարտվեց Ֆրայբուրգին 1-2 հաշվով:
Հանդիպման 19-րդ րոպեին Դայո Ուպամեկանոն առաջ մղեց «Բավարիային» հաշվի մեջ: Ութ րոպե անց Նիկոլաս Հոֆլերը հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում ձեռքով խաղի համար 11 մետրանոց նշանակվեց «Բավարիայի» դարպասին: 11 մետրանոց հարվածն իրացրել է Լուկաս Հոլերը։

Ֆրայբուրգը ներկայացնող ակումբը դուրս եկավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Բավարիան» ավարտեց իր ելույթները մրցաշարում։
Քառորդ եզրափակիչի մեկ այլ խաղում «Այնտրախտը» 2-0 հաշվով այսօր հաղթել էր «Յունիոնին»: Քառորդ եզրափակչի մյուս խաղերում «Նյուրնբերգը» կհանդիպի «Շտուտգարտի» հետ, իսկ «ՌԲ Լայպցիգը»՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ։