Ընթանում է Իսպանիայի արքայի գավաթի «Բարսելոնա-Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը։ Հանդիպումը բավականին արագ սկսեցին երկու թիմերը՝ փոխանակվելով վտանգավոր դրվագներով։ Սակայն ամբողջ խաղի ընթացքում առավելությունը տան տերերի կողմն էր։
Այդուհանդերձ առաջին խաղակեսի ավելացրած րոպեին «սերուցքայիններին» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել՝ աչքի ընկավ «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը։ Առաջին խաղակեսից հետո «Բարսելոնա-Ռեալ» պատասխան խաղում դիմակայությունը 1-1 է։