Վերջին հաղորդագրությունը Պիկեին․ Շակիրան երեխաների հետ հեռացել է Բարսելոնայից

Հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրան ընդմիշտ հեռացել է Բարսելոնայից։ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեի նախկին կինը երեխաների՝ Միլանի և Սաշայի հետ տեղափոխվում է Մայամի։
Շակիրան, մեկնելով, սոցիալական ցանցերում հաղորդագրություն է թողել իր նախկինին. «Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ սովորեցրել են, որ ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը»:

Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022 թվականին՝ 12 տարվա հարաբերություններից հետո, երբ երգչուհին իմացել է ամուսնու դավաճանությունների մասին։