«Բարսելոնան» արձագանքել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքերին ակումբի՝ մրցավարներին կաշառք տալու և արդյունքների վրա ազդելու աղմկահարույց գործով։
Հիշեցնենք, որ փետրվարին Տեբասը, իբր, նամակ էր ուղարկել դատախազին՝ «Բարսելոնայի» երկու նախկին նախագահների՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և Սանդրո Ռոսելի դեմ մեղադրանքներով։ Նրանց ներկայացրած ապացույցները պարզվել է, որ կեղծ են։
«Հաշվի առնելով երկուշաբթի օրը «La Vanguardia» թերթում հայտնված տեղեկատվության լրջությունը, որում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հիշատակվում է որպես մեր ակումբին մեղադրելու համար դատախազություն կեղծ ապացույցներ ներկայացնելու մեղավոր, «Բարսելոնան» ցանկանում է արտահայտել իր խորը զայրույթը։Ակումբը Լա Լիգայի նախագահին կոչ է անում հրապարակավ բացատրություն տալ։ «Բարսելոնան» լրատվամիջոցների կողմից զոհ է դառնում այն փաստերի համար, որոնք երբեք չեն եղել. «Բարսան» երբեք մրցավարների չի կաշառել: Մի շարք լրատվամիջոցներ և կարծիք ստեղծողներ ներգրավված են այս հարձակման մեջ: Խավիեր Տեբասը աշխատում է միայն մեկ ուղղությամբ՝ նա փորձում է դատապարտել մեզ մարդկանց աչքերում՝ նախքան փաստերի գնահատվելը։
Մենք երբեք չէինք պատկերացնում, որ նա կփորձի կեղծ ապացույցներով մեղադրել մեր ակումբին։ Լուրը պետք է զգուշացում լինի Լա Լիգայի բոլոր ակումբների համար։
Հանուն միայն այս փաստերի, ինչպես Լա Լիգայի նախագահության հանդեպ արժանապատվությունից և հարգանքից ելնելով՝ Խավիեր Տեբասը պետք է հեռանա պաշտոնից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով «Բարսելոնային» հետապնդելու նրա մոլուցքը, ինչպես նաև մեր ակումբի հանդեպ ունեցած զզվանքի դրսևորումը, մենք հասկանում ենք, որ Լա Լիգայի ներկայիս նախագահը կշարունակի վնասել մեր ակումբին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: