Լուկաս Սելարայանը՝ MLS-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը WhoScored վիճակագրական ռեսուրսի վարկածով ընդգրկվել է MLS-ի կանոնավոր առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

30-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ տնային խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Քոլամբուսը» հաղթել էր 4-0 հաշվով: Մեկնարկային կազմում 74 րոպե խաղացած Սելարայանը վիճակագրական ռեսուրսից ստացել է 8,7 միավոր: Նրանից ավելի բարձր գնահատական ստացել են 3 խաղացողներ։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Սելարայանը «Քոլամբուսի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: