«Բարսելոնան» վերջնական ծրագիրն է մշակում Մեսսիին վերադարձնելու համար

«Բարսելոնան» լրջորեն ցանկանում է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, որի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։
Իսպանական ակումբն աշխատում է խոշոր հովանավորների հետ գործարքների վրա, որոնք կօգնեն ֆինանսավորել Մեսսիի վերադարձը, հայտնում է աղբյուրը։ Հակառակ դեպքում «Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, գործնականում չի կարողանա ապահովել նման անցում։ Ռոմերոն հայտնում է նաև, որ և՛ Մեսսին, և՛ «Բարսելոնան» լավատես են այս գործարքի իրականացման հարցում։

Ավելի վաղ Ռոմերոն մի տեսանյութ էր հրապարակել, որում ՊՍԺ-ի երկրպագուները սուլում են Մեսսիի անունը լսելիր և գրել էր. «Դիմացիր Լեո: Քիչ է մնացել այս ամենին դիմանալու համար»։