7 րոպեում Բենզեմայի հեթ-տրիկն ու Ռեալի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6-0 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ:

7 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, աչքի ընկան նաև բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն և իսպանացի կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոն ու Լուկաս Վասկեսը:

«Ռեալը» 59 միավորով երկրորդ տեղում է և 12 միավոր է հետ առաջատար կատալոնական «Բարսելոնայից»: «Վալյադոլիդը» 28 միավորով 16-րդն է: