2018 թվականի աշխարհի առաջնությանը Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանում էր։ Երկրպագուների հետ հանդիպմանը նրան խնդրում են պատմել Զլատան Իբրահիմովիչից (ում հետ նա խաղացել է Մանչեսթեր Յունայթեդում) պատմություն, որը ոչ ոք չգիտի։
Մի օր Իբրային ասացի՝ ե՞րբ ես ազատ, միասին գնանք ընթրելու, նա պատասխանեց, որ հենց նույն օրը կարող են մի տեղ գնալ։ Ինձ ասաց տեղն ինքս ընտրեմ, որպեսզի միասին գնանք ընթրելու։ Ես հայկական ռեստորանում մեզ համար սեղան պատվիրեցի, և նա ընթրիքին կերավ հայկական խորոված։ Երկու օրից մենք «Եվրոպա լիգայի» շրջանակներում մրցում էինք «Սենտ Էտյենի» դեմ, և նա հեթ-տրիկ ձևակերպեց։