MLS-ի կանոնավոր առաջնության 6-րդ տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ջախջախեց «Ռեալ Սոլթ Լեյքին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 74-րդ րոպեին։
Հայ հարձակվող այս խաղում դարձավ գոլի (11մ) և գոլային փոխանցման հեղինակ։
«Կոլամբուսն» այս հաղթանակից հետո 10 միավորով 4-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։