MLS-ի վերլուծաբան Շիփ Մեսինգը, ով հանդիսանում է նաև ԱՄՆ-ի հավաքականի նախկին դարպասապահը հայտարարել է, որ աշխարհի նորընծա չեմպիոն Լեո Մեսսին շուտով կտեղափոխվի MLS։
«Մեսսիի տեղափոխությունը MLS տեղի կունենա և դա տեղի կունենա շուտով», – ասել է Մեսինգը MLS 360-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ MLS-ի բոլոր ակումբները պատրաստ են վճարել Մեսսիի աշխատավարձի մի մասը, եթե 35-ամյա արգենտինացին որոշի տեղափոխվել լիգայի ակումբներից մեկը։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Վերջերս «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆայել Յուստեն ասել էր, որ կատալոնական ակումբը կապի մեջ է Մեսսիի հետ՝ արգենտինացու հնարավոր վերադարձի հարցով։