Մեսսին Սաուդիան Արաբիայից աստղաբաշխական առաջարկ է ստացել

Daily Mirror-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի Բարսելոնա վերադարձը կարող է լուրջ մրցակցության հանդիպել։ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը փորձում է ամեն կերպ պատասխանել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանն «Ալ Նասր»:

«Ալ Հիլյալը» պատրաստ է ֆուտբոլի համար ռեկորդային՝ տարեկան 220 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել արգենտինացուն: 38-ամյա Ռոնալդուն «Ալ Նասրում» վաստակում է 200 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականի օգոստոսից և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: