Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» Միլանում պարտվեց «Ֆիորենտինային»։
Հյուրերը հաղթական գոլը խփեցին 53-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Բոնավենտուրան։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 78-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ինտերը» 50 միավորով 3-րդն է։ «Ֆիորենտինան» 8-րդն է 40 միավորով։
Խաղում ֆանտաստիկ անցումով աչքի ընկավ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, ով 10 վայրկյանում շրջանցեց մրցակցի երկու ֆուտբոլիստներին ու շրջադաձ հարված կատարեց։ Ցավոք հարվածը չավարտվեց գոլով, այլապես այն կհավակներ շաբաթվա լավագույն գոլին։