L’Équipe հրատարակությունը հրապարակել է Իսպանիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում էր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը։ Նա ամսական ստանում է 2,25 մլն եվրո:
Երկրորդ և երրորդ տեղերում են «Բարսելոնայի» խաղացողներ Ռոբերտ Լևանդովսկին (2,17 մլն) և Սերխիո Բուսկետսը (1,91 մլն): Չորրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան է՝ 1,88 մլն։ Հինգերորդ տեղը կիսում են Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ), Ժորդի Ալբան (Բարսելոնա) և Յան Օբլակը (Ատլետիկո)՝ 1,67-ական մլն եվրո աշխատավարձով։