
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ տորթ է նվեր ստացել իր ներկայիս ակումբից՝ «Ալ Նասրից»։
Թիմի ղեկավարությունը շնորհավորել է 38-ամյա ռմբարկուին ազգային հավաքականների հանդիպումներում համաշխարհային ռեկորդի կապակցությամբ։
Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 197 հանդիպում՝ շրջանցելով Քուվեյթի հավաքականի ներկայացուցիչ Բադեր Ալ Մուտավային (196 խաղ):